ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն: Ակումբի և մարզչի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գալտյեի նախորդ ակումբը «Նիցցա»-ն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Պոչետինոն փարիզյան ակումբի ղեկը ստանձնել էր 2021 թվականի հունվարին։ Արգենտինացու ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում