Հայաստանին դիտարկել են ֆորպոստ, այլ ոչ թե գործընկեր. Չախոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղաալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:
«Երբ երկիրը կործանելու մեջ մեղադրում է մեկը, ով Ալիևին քաջալերել ու նրա հետ նախապատրաստել է 44-օրյա պատերազմը, ուրեմն երկիրը ավելի քան կայուն է։
Երբ վարչապետին երկիրը կործանելու մեջ մեղադրում է մեկը, ով հպարտանում էր Ալիևի հաղթանակով ու շտապում էր նրան շնորհավորել, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում։ (պարզապես չեն կարողանում մարսել)։
Երբ երկիրը կործանելու մեջ մեղադրում է մեկը, ով ցանկանում էր Հայաստանը ֆորպոստ տեսնել, ուրեմն ծոծորակն է տեսել։
Այս ամենից զատ կա նաև տարրական էթիկա՝ քիթը չխոթել գործընկեր պետությունների գործերի մեջ ու հարգել գործընկերներին, բայց այս ամենը նրանց համար խորթ է, քանզի Հայաստանին դիտարկել են ֆորպոստ, այլ ոչ թե գործընկեր»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ