ՀԷՑ գործադիր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։
Այս մասին տեղեկությունը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կոչ էր արել պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ՝ նշելով, որ հակառակ դեպքում իր առաջին հրամանը լինելու է դա:
«Մի բան ակնհայտ է․ վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի արված հայտարարությունները, այդ թվում՝ այս գործընթացը կասկածի տակ դնելու մասին, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը, տոռպեդահարելու մասով ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա, և ես, օգտվելով իմ լիազորություններից, այս պահից արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է պարոն Ղազինյանին ազատելը իր այսօրվա կարգավիճակից»,- նշել էր Պետրոսյանը:
Կարծիքներ