Փաշինյանն ու Ալիևը կիրակի հանդիպելու են Բրյուսելում. Արմեն Գրիգորյան

Փաշինյանն ու Ալիևը կիրակի հանդիպելու են Բրյուսելում. Արմեն Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կիրակի հանդիպելու են Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշինևում բանակցությունների համար։

«Բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ դեռ համաձայնեցված չէ։ Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենալ»։

Վերջինիս խոսքով՝ որոշ հարցերում եղել է առաջընթաց, բայց դրանք ամենահիմնականը չեն․ 

«Այդ սպասվող բանակցություններին միանալու են նախագահ Մակրոնն ու վարչապետ Շոլցը։ Կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս մոտարկենք մոտեցումներն ու առաջ շարժվենք»։ Գրիգորյանը խաղաղության պայմանագրի վերջնական կնքման մասով նշեց. «Որտեղ հնարավոր եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում