Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Ալբանիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն Հայաստանի հավաքականը մեկ միավորի առավելություն ստացավ վերջում` 24:23: Երկրորդ քառորդում ևս թիմերը փոխանակվում էին գրոհներով ու պահպանում հավասարություն: Հայաստանի ընտրանուն հաջողվեց 6 միավորի առավելություն ստանալ`48:42:

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունն ու հաղթեց 84:79 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում