Հարավային Կորեայի նախկին նախագահը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել. tert.am
Հարավային Կորեայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լի Մեն Բակի դատավճիռը, ոորի համաձայն նա պետք է 17 տարվա անազատության մեջ անցկացնի և խոշոր տուգանք վճարի, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշոնական դիրքի չարաշահման և կաշառակերության համար։ Նշվում է, որ տնային կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչը որոշ գործերի կարգավորման համար ստացել է հավելյալ 2-3 օր, ինչից հետո բանտ կտեղափոխվի։ Միևնույն ժամանակ վերջինս ստիպված է լինելու 11․5 միլիոն դոլարի տուգանք և ավելի քան 5 միլիոն դոլարի չափով հավելյալ վճարումներ կատարել։
Մանրամասները՝ tert.am-ում:
Կարծիքներ