Բռնցքամարտի կանանց թիմի անդամ Եկատերինա Սիչևան պարտվեց ԱԱ-ի մեկնարկում

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Եկատերինա Սիչևան պարտություն կրեց աշխարհի առաջնության մեկնարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանը ներկայացնող Սիչևան մրցեց Ֆրանսիան ներկայացնող Դելֆին Մանչինիի հետ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց Ֆրանսիայի ներկայացուցչին` 4:0:
Մարտի 17-ին պայքարի մեջ կմտնի Էլիդա Քոչարյանը: Նրա մրցակիցը Սլովակիայից է:
Կարծիքներ