ԱՀԿ-ն անհանգստացած է մի շարք երկրներում COVID-19-ի տարածումը կանխող սահմանափակումների վերացմամբ

ԱՀԿ-ն անհանգստացած է մի շարք երկրներում COVID-19-ի տարածումը կանխող սահմանափակումների վերացմամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն անհանգստացրել է մի շարք երկրներում COVID-19-ի տարածումը կանխող սահմանափակումների վերացումը: Ըստ կազմակերպության մասնագետների՝ կորոնավիրուսային վարակի տարածման վտանգը դեռ առկա է:

«Աշխարհը պետք է նախապատրաստվի COVID-19-ի նոր մարտահրավերներին: Պատվաստանյութերի երևան գալը շատ հուսադրող է, սակայն չպետք է կորցնել զգոնությունը»,- ասել է կազմակերպության արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտի ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը:

Համավարակի սկզբից մինչև օրս Քովիդ-19 է հայտնաբերվել 116 միլիոն 720 հազար մարդու մոտ: Հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 92 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 2 միլիոն 593 հազարը: Այս պահին ակտիվ վարակակիր է համարվում 21 միլիոն 800 հազար մարդ: Աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ գրանցվել է վարակի 29,5 միլիոն դեպք: Մահացել է 535 հազար մարդ: Երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, երրորդում՝ Բրազիլիան՝ համապատասխանաբար 11 և 10 միլիոն գրանցված դեպքերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում