Մի ծիրանի չափ չկա՞ հայ զինվորը, որ լռում եք ՌԴ հայություն

Մի ծիրանի չափ չկա՞ հայ զինվորը, որ լռում եք ՌԴ հայություն

Ադրբեջանցին Մոսկվայում ԾԻՐԱՆԸ տրորեց՝ հավաքվեցիք միասնական երգով ու պարով հայի ուժը ցույց տվեցիք, հայրենասիրությունից գժվեցիք ու հայրենիք հիշեցիք։ Հիմա ադրբեջանցին ՀԱՅԻՆ է փորձում տրորել, ՀԱՅԻ ՍՈՒՐԲ ՀՈՂՆ Է փորձում տրորել։ Ու՞ր են ձեր խաղաղ ցույցերը ՌԴ հայություն։ Մի ծիրանի չափ չկա՞ հայ զինվորը, որ լռում եք։

Կարող եք ինձ քարկոծել, բայց սա պիտի ասեի, քանզի լռությանն էլ ժամանակ կա։ Դուք բավականին երկար ժամանակ եք լռում՝ թույլ տալով ռուսական ալիքներին ակնհայտ կեղծիք տարածել։ Եթե կազմակերպեիք ու ամեն մեկդ մի պլակատով դուրս գար փողոց ու բացատրեր, որ ամեն բան այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում են մի շարք հեռուստաալիքներ, ապա գոնե ռուս ժողովուրդը կիմանար, թե ինչ է կատարվում իրականում։ Ամեն քաղաքի ամեն հայկական համայնք իր եկեղեցու առաջնորդով հանդերձ թռվռացող տոներ կազմակերպելիս կարծես առաջինն է։ Ապրիլի 24 էլ ինչի՞ եք սգում, որ էսօր ձեր ժողովրդին կրկին ուզում են կոտորել, իսկ դուք լռում եք։ Լռեցնու՞մ են, թե՞ աշխատանքի կորստով են վախեցնում։ Թե՞ ասում են խելոք չմնաք քաղաքացիություն չենք տա։

Անվերջ ԹԵ-եր կարող եմ թվարկել մինչև կողմնորոշվեք, թե ի՞նչն է պատճառը, որ դուք հայրենիքին այս պահին օգնում եք ԹԱՔՈՒՆ։ Լուռ գումար եք ուղարկում, շատ քաջ տղաներ լուռ գալիս են կռվելու, բայց մնացածը..... Ինչի՞ են լռում մնացածը։

Խոսքս կազմակերպչական բուռն գործունեություն ունեցող մնացածի մասին է, որոնք պարտավոր էին կազմակերպել, իսկ ժողովուրդը իսկույն կմիանար։ Էն որ դրամահավաք են առձեռն կազմակերպում հայրենիքի համար ու հաջորդ օրը նոր մեքենա գնում։ Ու՞ր եք ախր....

Էն մեծահարուստ սրիկաների մասին կլռեմ պարզապես, որ սուտմեռած են ձևացել ու մի ռուբլու օգնություն չեն ցուցաբերել անգամ։

Հավաքում են գումարները, որ ալբանացիների գրավները վազելով մուծեն, բայց հայրենիքի համար մինչև ոչ մի ՔՅԱՐ չլինի, ոչ մի բան էլ չեն անի։

Ոչինչ... Ամառը հեսա հայրենիք կհիշեք, որ գաք հանգստանաք ու բոլ-բոլ հարսանիքների մասնակցեք զուգված ու զարդարված ու օդնոկլասսնիկիում նկար գցեք ու ռուս ծանոթներին տրաքացնեք։

Ճանապարհներն էլ հանկարծ փակ լինի չմոռանաք Հայաստանի իշխանություններից ձրի ինքնաթիռ պահանջել!!!

Հետևեք մեզ նաև Տելեգրամում