Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
«Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ