Բեռլինում կայանալիք ֆորումում կքննարկվեն հակամարտությունների կանխարգելմանն ուղղված ջանքերը
ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Շվեդիայի և ԵՄ առաջնորդների ներկայացուցիչները Բեռլինում կայանալիք ֆորումում կքննարկեն հակամարտությունների կանխարգելմանն ուղղված ջանքերը և կայունացման առաջնահերթությունները: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածված հայտարարության մեջ։
Համաժողովում ամերիկյան կողմը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնն Վիտկովսկին։ «Հանդիպմանը, որը կազմակերպվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, կքննարկվեն հակամարտությունների կայունացման և կանխարգելման ջանքերի հեռանկարներն ու առաջնահերթությունները: Հիմք ընդունելով անցյալ հակամարտությունների դասերը՝ պետքարտուղարի օգնականը կընդգծի, թե ինչպես կարող են ակադեմիկոսները, քաղաքացիական հասարակության առաջնորդները և քաղաքագետները նպաստել ապագայում կայունացման գործողություններին»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ