Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Սահմանվել են հանրակրթական ուսհաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր  իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ»  գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝

ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,

հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար, 

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,

հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,

32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,

34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում