Իսրայելը մտադիր է արաբական կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի

Իսրայելը մտադիր է արաբական կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը The New York Times-ի հետ հարցազրույցում՝ Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին, հայտարարել է արաբական երկրների կոալիցիա ստեղծելու մտադրության մասին։ Կազմի մեջ կմտնեն այն երկրները, որոնք ձգտում են տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակման։ Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ իր ռազմավարությունը կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգոստոսի 26-ին կայանալիք իրենց հանդիպմանը։

Բենեթը ծրագրի հետ կապված մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, Իրանը կտրականապես հերքել էր Արաբական ծովում Mercer Street հածանավի վրա հարձակման վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում