Թուրքիան սպառնացել է մեկ տարով հետաձգել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիան սպառնացել է մեկ տարով հետաձգել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջիկա տարում արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, եթե չտեսնի, որ նրանք կատարում են իր պահանջները։

Հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով The Guardian-ին։

«Սա կենսական ազգային շահի հարց է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեկ տարով հետաձգել նրանց անդամակցությունը։ Թուրքիան ՆԱՏՕ-ում  երկրորդ խոշորագույն բանակն ունի և անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինային պաշտպանվելու համար: Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի»,- ասել է Քըլըչը։

Նրա խոսքով՝ միակ բանին, ինչին Անկարան ցանկանում է հասնել, քրդական մի շարք կազմակերպությունների ահաբեկչական ճանաչելն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում