Սա կօգնի ինձ բարձրանալ վարկանիշային աղյուսակում. Մուրատ Գասիևը՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին
Ռուսաստանցի բռնցքամարտիկ (Վլադիկավկազ, Հյուսիսային Օսեթիա) Մուրատ Գասիևը, որը վերջերս Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, շնորհակալություն է հայտնել հայկական անձնագիր ստանալու համար։
«Ես դեռ Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ։ Ե՛վ ռուսական անձնագիր, և՛ հայկական։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին՝ ընդառաջ գալու և օգնելու համար։ Սա ինձ կարիերայի նոր հնարավորություններ կտա: Սա կօգնի ինձ բարձրանալ վարկանիշային աղյուսակում:
Գաղտնիք չէ, որ ռուս բռնցքամարտիկների համար այժմ մի փոքր դժվար է։ Օրինակ՝ վերջին մենամարտից առաջ WBA-ն իմ մենամարտի համար արտոնագիր չտվեց, ինչի պատճառով ես ստիպված էի սոսնձել դրոշները։ Շատ տարբեր բաներ եղան։ Ես բռնցքամարտիկ եմ, ես մարզիկ եմ, ուզում եմ մենամարտել, հաղթել, իսկ հետո այն, ինչ կա ռինգից դուրս, իմ մեղքը չէ»,- ասել է Գասիևը «Ушатайка» յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Կարծիքներ