«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. երբ և ինչպես Վարդենիսում մասնակցել հանդիպմանը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ. երբ և ինչպես Վարդենիսում մասնակցել հանդիպմանը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում մարտի 21-ին՝ ժամը 13:00-ին, Աննա Հակոբյանը լինելու է Վարդենիսում:

Այս մասին սոցցանցի իր էջում Աննա Հակոբյանը գրում է.

«Սիրելի՚ վարդենիսցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 21-ին՝ ժամը 13:00-ին, Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կիսելու եմ մտքերս Ձեզ հետ։

Միասին խորհելու ենք, գնալու ենք անցյալ, փնտրելու ենք մեր հարցերի պատասխանները կամ նորերն ենք առաջ բերելու: Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ։

Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում եմ անպայման մինչ ուրբաթ լրացնել այս հայտը https://forms.gle/eB9Su3daLCtRTUNg6»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում