Այգուտ գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր

Այգուտ գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր

Սեպտեմբերի 21-ին` ժամը 13:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 35-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում