Մարտունու, Մարտակերտի, հարակից բնակավայրերի ուղղությամբ կիրառվում է ռազմական ավիացիա. տուժածներ չկան
Արդրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 1-ի գիշերը և նոյեմբերի 2-ին՝ օրվա ընթացքում էլ շարունակում են կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:
Այն մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ, անհանգիստ է: «Գրադ» և «Սմերչ» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա»,- հայտնում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակ է:
Կարծիքներ