Պաշտպանության փոխնախարարը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։
Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը կտրամադրի, խնդրում եմ՝ դա ընդունել ի գիտություն»:
Կարծիքներ