Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է, չի լինելու նման բան. Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու:
Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոններով՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- լրագրողներ հետ զրույցում ասել է նա։
Կարծիքներ