Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:
Նախագահն այսօր հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը:
Նրանք կարևորել են նաև անհրաժեշտ կանխարգելիչ և նախապատրաստական քայլերի ձեռնարկումը՝ հետագա հնարավոր համավարակների կանխմանն առավել պատրաստ լինելու համար:
Կարծիքներ