Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել. Թրամփ

Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրառում է արել․ 

 

«Ուղղակի մտածեք. միջին հաջողության հասած կատակերգու Վոլոդիմիր Զելենսկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրավվելու մի պատերազմի մեջ, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա ավարտել։ ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան, իսկ Եվրոպայի գումարները երաշխավորված են, մինչդեռ ԱՄՆ-ն ոչինչ հետ չի ստանա։ Ինչո՞ւ Ջո Բայդենը չպահանջեց հավասար իրավունքներ, երբ այս պատերազմը Եվրոպայի համար շատ ավելի կարևոր է, քան մեզ։ Մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս, որը բաժանում է մեզ:

 

Բացի այդ, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որ մենք ուղարկել ենք իրեն, անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններից, ուկրաինական հարցումներում չափազանց ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որ նրան հաջողվել է, Բայդենի զգացմունքների հետ ջութակի լարերի պես խաղալն է։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրա երկրից ոչինչ չի մնա։

 

Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, և բոլորը գիտակցում են, որ միայն Թրամփը և Թրամփի վարչակազմը կարող են դա անել։ Բայդենը նույնիսկ չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն հաստատել, և Զելենսկին, հավանաբար, ցանկանում է շարունակել այս «սնուցումը»։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրն ավերված է, և միլիոնավորները մահացել են բացարձակապես ոչնչի համար։ Եվ դա շարունակվում է...»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում