ԵՊՀ ավագ դպրոցի՝ 2023-24 թթ. ուսումնական տարվա ընդունելության վերջնաժամկետը ապրիլի 12-ն է

ԵՊՀ ավագ դպրոցի՝ 2023-24 թթ. ուսումնական տարվա ընդունելության վերջնաժամկետը ապրիլի 12-ն է

Շարունակվում է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի՝ 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը։

Էլեկտրոնային հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել մինչև ս․թ․ ապրիլի 12-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3FGVwZK, իսկ հայտադիմումի տպված և ստորագրված տարբերակը հանձնել ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ընդունող հանձնաժողովին մինչև ս․թ․ ապրիլի 15-ը՝ ժամը 9:30-16:30-ը (աշխատանքային օրերին)։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել (+374 60) 710 107 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն ֆեյսբուքյան էջին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում