Գերմանիան մեկ շաբաթվա ընթացքում 10 Leopard 1A5 տանկ է ուղարկել Ուկրաինա
Գերմանիան վերջին յոթ օրվա ընթացքում Կիևի իշխանություններին ուղարկել է 10 Leopard 1A5 տանկ և 13 միլիոն փամփուշտ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության կայքը։
Նաև վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինան ստացել է TRML-4D ռադար, 16 հետախուզական անօդաչու թռչող սարք, դաշտային հիվանդանոց և չորս բեռնատար:
ԳԴՀ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր գումարը` մարդասիրական, ֆինանսական և ռազմական, վերջին 1,5 տարվա ընթացքում կազմել է մոտ 20 միլիարդ եվրո, ի թիվս այլ բաների, Բեռլինը Կիևի իշխանություններին մատակարարել է հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական տանկեր: Այժմ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել Taurus հրթիռներ, սակայն Գերմանիայի իշխանությունները չեն շտապում որոշում կայացնել։
Կարծիքներ