Արցախի փրկարարներն աճյունների որոնումները շարունակում են Հադրութի շրջանում և Մատաղիս գյուղի ուղղությամբ

Արցախի փրկարարներն աճյունների որոնումները շարունակում են Հադրութի շրջանում և Մատաղիս գյուղի ուղղությամբ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն Արցախի փրկարարները հունիսի 29-ին 2 ջոկատով շարունակում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:

Ինչպես Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ-ից, արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում