Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 107 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 107 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 6000 քմ, 

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2000 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 100 հա, Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Վարդաբլուր-Կուրթան ավտոճանապարհին` 3 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 700 քմ, Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Մեղրաձոր գյուղում՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 107 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում