ԱԺ-ն հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ արտասահմանյան գերմանալեզու զլմների ներկայացուցիչների
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մարտի 17-ին հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ արտասահմանյան գերմանալեզու զլմների ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ողջունել է հյուրերին Ազգային ժողովում եւ բարձր գնահատել միջազգային մամուլի դերակատարությունը տարածաշրջանում առկա զարգացումների մեկնաբանման տեսանկյունից:
Պատգամավորները պատասխանել են զլմների ներկայացուցիչների հարցերին` այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնացման կարեւորությունը:
Հարցեր են հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրադրության, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման, Հայաստան-Սփյուռք փոխգործակցության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Սարգիս Խանդանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպման ավարտին շնորհակալություն են հայտնել զլմների ներկայացուցիչներին մասնակցության համար եւ պատրաստակամություն հայտնել նպաստել նման ձեւաչափով հանդիպումների շարունակական բնույթին:
Կարծիքներ