Ընդդիմադիրները պնդում են, որ հաղթել է ոչ թե ՔՊ-ն, այլ Մեխակյանը, որի քպ-ական լինելը հնարարավորինս քողարկել են
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վաղարշապատում Արգիշտի Մեխակյանի հաղթանակին վերաբերող ընդդիմության կարծիքներին:
«Ընդդիմադիր քարոզիչները պնդում են, որ Վաղարշապատում հաղթել է ոչ թե ՔՊ ն այլ Արգիշտի Մեխակյանը, որի քպ-ական լինելը հնարարավորինս քողարկել են։
Մի պահ պատկերացնենք, թե ինչ կասեին նույն մարդիկ ընդդիմության հաղթանակի դեպքում։
Սաթիկն ու իր կլոնները օրը մի քանի եթեր կանեին և կպատմեին, որ հաղթել են ոչ թե Մեխակյանին, այլ ՔՊ ին ու Փաշինյանին։ Փաշինյանը կհռչակվեր հիմնական պարտվող։
Մի քանի քաղտեխնոլոգ կվերլուծեին ,որ Կիրիենկոյի փայլուն պլանը աշխատեց։
Անժելայի կլիենտները կպատմեին, որ Վաղարշապատում պարտվել են գլոբալիստները, սորոսականները և աղանդավորները:
ԵՊՀ երկու թուրքագետ, Տաթևիկ Հայրապետյանը և Արման Աբովյանը բոլոր եթերներում կարձանագրեին Թուրքիայի և Ադրբեջանի պարտությունը,
Նարեկ Կարապետյանը կհայտարարեր, որ ընտրությունները եղել են նաև Էջմիածնում, հետևաբար սա կրոնական պատերազմ էր և քրիստոնյաները հաղթեցին, ինչի հետ միանգամից կհամաձայներ Էդմոն Մարուքյանը և երկու հազար պարմանի` վերջապես դուք վերականգնեցիք մեր սրտի արժանապատվության մեծությունը, քոմենթներով»,- գրել է նա։


Կարծիքներ