Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության նախագիծը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության նախագիծը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացումը։ Այս մասին ասվում է Twitter-ում Թուրքիայի ղեկավարի վարչակազմի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Նախագահ Էրդողանը կոչ է արել իրագործել նախագիծը լիակատար բացության սկզբունքի հիման վրա»,- ասվում է տեքստում։

Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ ակնկալում են մոտ ապագայում համակարգի արտադրության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իտալիայի և Ֆրանսիայի հետ։ Չի բացառվում նախագիծը Թուրքիայում իրականացնելու հնարավորությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում