Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասաց Փաշինյանը։
Կարծիքներ