12 երկրների դեսպանություններ են փակվել ԿԺԴՀ-ում երկրի բարդ իրադրության պատճառով

12 երկրների դեսպանություններ են փակվել ԿԺԴՀ-ում երկրի բարդ իրադրության պատճառով

12 պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ դադարեցրել են աշխատանքը ԿԺԴՀ-ում, իսկ միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ անձնակազմը հեռացել Է երկրից հանրապետության բարդ իրադրության, այդ թվում ապրանքների եւ դեղորայքի դեֆիցիտի պատճառով: Ապրիլի 1-ին Facebook-ի իր Էջում այդ մասին հաղորդել Է Փհենյանում ՌԴ-ի դեսպանությունը:

«Կորեայի մայրաքաղաքից հեռացողներին կարելի Է հասկանալ. բնավ ամեն ոք չԷ, որ կարող Է դիմանալ իրենց խստությամբ աննախադեպ համընդհանուր սահմանափակումներին, անհրաժեշտ ապրանքների, այդ թվում դեղորայքի խստագույն դեֆիցիտին, առողջության հետ կապված խդիրները լուծելու հնարավորության բացակայությանը»,- պատմել են դեսպանությունում:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, «արդեն կողպեքներ են կախված Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիգերիայի, Պակիստանի, Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցչությունների դարպասներին, մեկնել Է միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ օտարերկրացի անձնակազմը»: Այս պահին իրենց երկրներն են ներկայացնում սոսկ ինը դեսպաններ եւ գործերի չորս ժամանակավոր հավատամատարներ, իսկ «այստեղ տակավին գործող դեսպանությունների մեծ մասի անձնակազմը կրճատվել Է մինչեւ նվազագույնը», հավելել են ՌԴ-ի դեսպանությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում