ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում ԵՄ դիտորդների հետ մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Տավուշի մարզում Եվրամիության դիտորդների հետ մասնակցել է սահմանային գոտու պարեկային դիտարկմանը։
«Խաղաղության համաձայնագիրը և փաստերի վրա հիմնված ու մասնագիտական գործընթացի շրջանակում սահմանների դելիմիտացիայի ապահովումը կնպաստեն տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
Կարծիքներ