Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 646 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 646-ով՝ մինչեւ 4 589 540: Ապրիլի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ՝ հիվանդացածների թվի աճը մնացել Է 0,19 տոկոսի մակարդակում:
Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 277 690 մարդ: Կորոնավիրուսով վարակումից հետո բուժվածների թիվը մեկ օրում ավելացել Է 7 052-ով՝ մինչեւ 4 211 133:
Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91,8 տոկոսի մակարդակում:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճաների թիվը մեկ օրում ավելացել Է 343-ով՝ մեկ օր առաջվա 357-ի դիմաց՝ մինչեւ 100 717:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,19 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 876-ով: Մայրաքաղաքում ամբողջ ժամանակամիջոցում հայտնաբերել են 1 036 443 դեպք:
Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,18 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբեվրել Էր 1 901 հիվանդացած:
Մեկ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել Է 50 հիվանդ, ընդամենը մայրաքաղաքում արձանագրվել Է 16 922 մահացու վախճան:
Մեկ օրում առողջացմամբ դուրս Է գրվել 815 հիվանդ, ամբողջ ժամակամիջոցում ապաքինվել Է 950 658 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 68 863 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ