Վարչապետը խիստ կարևորեց 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի լիարժեք իրականացումը
Կառավարության խնդիրը մնում է նույնը․ 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը լիարժեք պետք է իրականացվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ մայիսի 4-ին այդ թեմայով աշխատանքային խոսակցություն են ունեցել։
«Ամենամեծ հատվածը ձեր նախարարությունն է իրականացնում։ Եվ այնտեղ կոնկրետ խնդիրներ են դրված, այդ թվում՝ ճանապարհաշինության ոլորտում։ Երեկ մենք պայմանավորվել ենք, և պարզ է, որ ամեն ինչ հեշտ չի արվում և ամեն ինչ ունի իր բարդությունը, բայց խնդիր է դրված, որ 500 կիլոմետր պետք է կառուցվի, ուրեմն տարվա վերջում պետք է անբեկանելիորեն ինձ զեկուցեք, որ 500 կիլոմետր ճանապարհը կառուցվել է, որպեսզի մենք մեր խնդիրները կարողանանք լուծել»,- ընդգծեց Փաշինյանը։
Կարծիքներ