Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական սահմանի ուղղությամբ («Կազբեկ-Վերին Լարս» անցակետով) վերականգնվել է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման նախարարության՝ ճանապարհների վերահսկման վարչությանը:
Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով երեկ առավոտվանից «Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ճանապարհի Գուդուարի-Կոբի հատվածում փակվել է ծանր բեռնատարների, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար: Այսօր այդ սահմանափակումները վերացվել են:
Ներկա պահին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջով:
Կիսակցորդով, կցորդով մեքենաների և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունը թունելներում իրականացվում է միակողմանի կարգով:
«Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» մայրուղին այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը միացնում է Վրաստանը, Հայաստանը և Ռուսաստանը:
Կարծիքներ