Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե կոնկրետ ինչ են զրուցել նախագահները, վարչապետն ասաց, որ կոռեկտ չի համարում մանրամասնել իրենց հեռախոսազրույցը՝ միայն նշելով, որ ՌԴ նախագահի հետ զրույցը հիմնականում նվիրված է եղել ԼՂ-ում էսկալացիայի վտանգի հետ, և որ ինքն ընդգծել է՝ խնդիրներ կան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
«Եթե Ռուսաստանի մեր գործընկերները հարկ համարեն, իրենք կհրապարակեն, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ