Կառլեն Մկրտչյանն ավարտում է կարիերան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կառլեն Մկրտչյանն ավարտում է կարիերան:
Այս մասին հայտարարել է ֆուտբոլիստն անձամբ: «Սիրելի՜ ընկերներ և երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացել, որ ստացած վնասվածքներիարդյունքում դադարեցնում եմ իմ ֆուտբային կարիերան: Ցանկանում եմ նշել, որ ինձ համար միշտհաճելի է եղել խաղալ մեր ազգային հավաքականում, որի համար առանձնահատուկշնորհակալություն եմ հայտնում այն մարզիչներին, ում շնորհիվ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ.Հանձինս՝ Գրիշա Աբրահամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարդան Մինասյանի։ Ինչպես նաևշնորհակալ եմ իմ խաղընկերներին եւ բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ և մերհավաքականին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի Ֆեդերացիային՝մշտապես իմ կողքին լինելու եւ աջակցելու համար։ Հարգանքներով՝ Կառլեն Մկրտչյան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը:
Կարծիքներ