Ոստիկանները բացահայտել են Այգավան գյուղում կատարված դանակահարությունը

Ոստիկանները բացահայտել են Այգավան գյուղում կատարված դանակահարությունը

Այգավան գյուղում մարտի 11-ին կատարված դանակահարության համար 16-ամյա պատանի է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։


«Մարտի 11-ին, ցերեկվա ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 18-ը չբոլորած երկու պատանի, երկուսն էլ` Այգավան գյուղի բնակիչներ: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ պատանիները Այգավան գյուղից էին տեղափոխվել բժշկական կենտրոն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, մի խումբ դպրոցահասակ տղաներ վիճել էին գյուղի գերեզմանատան մոտ, այդ ընթացքում էլ պատանիներից մեկը ծալովի դանակով հարվածներ էր հասցրել տուժած տղաներին:

Դեպքից ժամեր անց 16-ամյա տղան հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, պատանին՝ ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում