Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակի աստղաբույլում

Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակի աստղաբույլում

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի անվան աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից:

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Աղասի Այվազյանի 95 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

«...Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»: Եվ օրինակը վարակիչ էր...»: Հետո պարզվեց, որ «Սարոյան եղբայրներ»-ի՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»-ը ու մնացածը, որ անգիր գիտենք, Մաթևոսյանինն է: Ոչ մի տեղ չկա գրվա՛ծ, բայց միանգամից հորդում է մաթևոսյանական խոսքը: «Մենք ենք, մեր սարերը», «Տերը», «Աշնան արև»-ը, «Այս կանաչ կարմիր աշխարհը» ու մնացածը Մաթևոսյանի կինոն են, որ միաձուլվեցին Հենրիկ Մալյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Յուրի Երզնկյանի կինոյի հետ ու դարձան հայ կինոյի մնայուն արժեքները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում