Վիլեն Գաբրիելյան. հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է
Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Բարև երեկո, կրկին եկել եմ ասեմ, որ պետք է շատ հստակ գիտակցել, որ մեզ համար հեշտ չի եղել երբեք և երբեք չի էլ լինելու, առավելևս որպես պետություն, առավելևս, որ կյանքում ընդհանրապես ոչինչ հեշտ չի էլ լինում, ու դա բնական է:
Դրա համար չեմ հոգնի կրկնել, պետք է սովորել ամենմի տեսածից կամ լսածից միանգամից չընկճվել կամ չոգևորվել, ամենմի էմոցիա չսփռել համացանց, քանի որ այստեղ մենակ դուք չեք:
Լինել զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն և ամենակարևորը տոկուն, հանրային Տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է
Ուժե՜ղ, հանդո՜ւգն, տոկո՜ւն
Շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպում:
հարգանքով՝
նավակ Ճոճողը»։
Կարծիքներ