Տավուշի մարզպետարանից հերքել են Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից բնակիչների տարհանման լուրերը
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է:
Կարծիքներ