Ելիսեյան պալատի մոտ այրվող շիշ նետած բելառուսական ծագումով տղամարդուն հոգեբուժարան են տեղափոխել

Ելիսեյան պալատի մոտ այրվող շիշ նետած բելառուսական ծագումով տղամարդուն հոգեբուժարան են տեղափոխել

Ֆրանսիայի նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ ներխուժելու փորձի ժամանակ ձերբակալված անձանցից մեկն ուղարկվել է Փարիզի ոստիկանությանը կից գործող հոգեբուժական բաժանմունք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունում:

«Երեկ երեք մարդ ձերբակալվել է զենքի գործադրմամբ դիտավորյալ բռնության մեղադրանքով։ Հետաքննությունը հանձնարարվել է քրեական ոստիկանությանը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ ըստ հետաքննության տվյալների՝ նախօրեին Ելիսեյան պալատ ներխուժելու փորձ կատարած տղամարդն այրվող շշով փորձել է հրկիզել նախագահի նստավայրը։

«Ոստիկանների աչքի առաջ նա շիշ է նետել գետնին։ Նրա հետ եղել է ևս երկու մարդ՝ տղամարդ և կին, որոնք լուսանկարել և տեսանկարահանել են կատարվածը։ Կասկածյալն ուղարկվել է Փարիզի ոստիկանությանը կից գործող հոգեբուժական բաժանմունք»,- պատմել են դատախազությունում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ տղամարդը փորձել է հատել Ելիսեյան պալատի ճաղավանդակը: Նա իր մոտ ունեցել է հրկիզող խառնուրդով շիշ։ Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝  կասկածյալը բելառուսական ծագումով 33-ամյա նկարիչ Ալեքսեյ Կուզմիչն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում