Լևոն Արոնյանը պարտվեց Յան-Քշիշտոֆ Դուդային. Champions Chess Tour Finals
Առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals շախմատի եզրափակիչ մրցաշարում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ և պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով: Առաջին պարտիայում լեհ գրոսմայստերը սևերով հաղթանակ տարավ, իսկ մնացած երեք պարտիաներում ոչ-ոքի խաղաց:
Լևոն Արոնյանը վաստակած 15 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը: վաղը կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի ամերիկացի Վեսլի Սոյի հետ, որը 21,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:
Կարծիքներ