Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության պայմանագիր․ ՀՀ վարչապետ

Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության պայմանագիր․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում Հայաստանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր։

«Կարմիր գիծը, եթե տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին»,- ասաց Փաշինյանը։

Փաստաթուղթ, ըստ Փաշինյանի, այս պահին չկա։

«Եթե լիներ փաստաթուղթ, կասեի՝ ստորագրել եմ կամ պատրաստվում եմ ստորագրել։ Պրոցեսն այսպիսին է. մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։

Մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության պայմանագիր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ խնդիրը հիմա ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև այն իրագործելու մեխանիզմը։

«Նոյեմբերի 9-ին էլ ստորագրված թուղթ ունենք, բայց  այսօր փաստն այն է, որ դա չի կատարվում։ Այսինքն՝ միայն թուղթ ստորագրելը բավարար չէ»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում