Սեւ ծովում տեղի են ունեցել ուկրաինական ռազմական կատերների համատեղ վարժանքներ ՆԱՏՕ-ի նավերի հետ
Ուկրաինայի ռազմածովային ուժերի կատրների մարտավարական խումբը Սեւ ծովում համատեղ վարժանքներ Է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ, որոնք թվով երկրորդն են 2021 թվականին: Այդ մասին ասված Է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ, որը մատի 16-ին տարածվել Է Facebook-ում:
«Վարժանքների ժամանակ որոշակի շրջանում մշակվել են հակաականային գործողությունների վարժանքներ նավերի խմբի կազմում, ընթացքի ժամանակ բեռների հանձնում, հակառակորդի օդային հարձակման միջոցների դիմագրավում, կատարվել Է ականազերծիչների անցկացման նավա-մարտական վարժեցում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, մշակվել են մարտավարական խուսավարման տարրեր, կատարվել են «ազդանշանների միջազգային համակագի օգտագործմամբ ազդանշանման», ինչպես նաեւ ինտենսիվ քաղաքացիական նավարկության շրջաններում ծովային իրադրության լուսավորման վարժանքներ: Ուկրաինական կատերների հետ զինավարժանքներին մասնակցել Է ՆԱՏՕ-ի №2 (SNMCMG2) մշտական ծովային հակաականային խումբը՝ Թուրքիայի, Ռումինիայի եւ Իսպանիայի Թագավորական ռազմածովային ուժերի նավերի կազմով, ճշտվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ