Մեր դիրքորոշումը կախված կլինի մի շարք հանգամանքներից, նաև՝ Արցախի կարգավորման հեռանկարից. Վարչապետը՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակի ստացման մասին

Մեր դիրքորոշումը կախված կլինի մի շարք հանգամանքներից, նաև՝ Արցախի կարգավորման հեռանկարից. Վարչապետը՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակի ստացման մասին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցն առնչվում էր ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակի ստացմանը, որի մասին հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. «Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը»:

«Եթե նման գործընթաց լինի, և Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, մենք կդիտարկենք: Մեր դիրքորոշումը կախված կլինի այն պրոցեսից, այն խոսակցության վեկտորից ու շարունակությունից, որի մասին ես ասում եմ: Ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետև հարցը նախ՝ պաշտոնապես սեղանին չէ, բայց անգամ եթե դա սեղանին է, ապա դա պրոցես է, որի նկատմամբ մեր վերաբերմունքը կախված կլինի մեր խոսակցությունից: Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը կնպաստի մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի բացում, բնականաբար Արցախի կարգավորման հեռանկար, կոմպրոմիսների հնարավորությունը և այլն, մենք կդիտարկենք: Այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի: Եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի կոնֆլիկտի նոր օջախ ստեղծել: Եթե... այսինքն՝ դրանք հանգամանքներ են, որ պետք է դիտարկել»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում