Պարզվում է՝ ես սատանիստ եմ, ու որ ես անձամբ եմ դա խոստովանել. Թորոսյան

Պարզվում է՝ ես սատանիստ եմ, ու որ ես անձամբ եմ դա խոստովանել. Թորոսյան

Մեր դաշնակցական գործընկեր Գառնիկ Դանիելյանը Հանրայինի եթերից հուժկու հայտարարություն է արել․ պարզվում է՝ ես սատանիստ եմ, ու որ ես անձամբ եմ դա խոստովանել։ Ի՜նչպիսի բացահայտում, ուղղակի շոկի մեջ եմ:

Իհարկե, նորություն չէ, որ դաշնակցականներն անսպառ երևակայություն ունեն, հատկապես՝ ստերի ոլորտում։ Բայց ես, միամիտս, հավատում էի, որ հենց ընկեր Գառնիկը դրանից վեր կգտնվի։ Ցավս անսահման է, հիասթափությունս՝ անդունդի պես խորը:Այդ մասին ասված է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում