Արա Աղանյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, պայքարը շարունակվում է

Արա Աղանյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, պայքարը շարունակվում է

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ընթանում է Մ23 տարեկան 96 կգ քաշային տղաների մրցավեճը, որին Հայաստանը ներկայացնում է Արա Աղանյանը:

Գյումրեցի մարզիկը առաջին վարժությունից հետո առաջին տեղում է: Նա արդյունավետ է իրացրել բոլոր մոտեցումները՝ (160կգ, 164կգ, 166կգ) և արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում: Պայքարը կշարունակվի մի քանի րոպեից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում