Էրդողանը խոսել է առողջական վիճակի մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնվել է հանրության առաջ: CNN Turk-ը հայտնում է, որ նախագահից հետաքրքրվել են առողջական վիճակի մասին:
Վերջինս ասել է, որ շատ ավելի լավ է զգում իրեն:
«Փառք Աստծո, հիմա ավելի լավ եմ», - պատասխանել է Թուրքիայի ղեկավարը CNN Turk-ի թղթակցի հարցին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջինս տեղական արտադրության TOGG էլեկտրական մեքենայում է եղել:
Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին, երբ ուղիղ եթերում նա հարցազրույց էր տալիս տեղական հեռուստաալիքներին։ Որոշակի դադարից հետո նախագահը վերադարձավ եթեր և հայտարարեց, որ հիվանդացել է ստամոքսի խնդրով։
Բժիշկների խորհրդով նա բաց է թողել քարոզարշավի մի քանի միջոցառում։ Բայց ապրիլի 27-ին նա տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել է Աքկույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը, իսկ հաջորդ օրը առցանց միացել Ադանա քաղաքում նոր կամրջի բացման արարողությանը։
Կարծիքներ