6 մեքենա, առնվազն 16 անշարժ գույք․ Շորթման գործով մեղադրվող Դոգի Արտակի՝ Արտակ Գալստյանի հսկայական ունեցվածքը
Համացանցում հրապարակվել են շորթման գործով մեղադրվող Դոգի Արտակի՝ Արտակ Գալստյանի ընտանիքին պատկանող միլիոնավոր դոլարների հասնող անշարժ ու շարժական գույքի ցանկը։
Արտակ Գալստյանի կնոջ՝ Վեներա Ֆարոսի Գալստյանի անվամբ հաշվառված են հետևյալ գույքերը.
1. << NISSAN X-TRAIL SL PLATINIUM 2.5L>> մակնիշի 37 RP 688 համարանիշի ավտոմեքենան:
2. <<SKODA OCTAVIA TOUR 1.4>> մակնիշի 37QC 924 համարանիշի ավտոմեքենան:
3. <<SKODA OCTAVIA TOUR 1.4>> մակնիշի 37QC265 համարանիշի ավտոմեքենան:
4. <<ACURA MDX-3.7>> մակնիշի 37 OX587 համարանիշի ավտոմեքենան:
5. <<BMW 116 I>> մակնիշի 37 OC831 համարանիշի ավտոմեքենան:
6. <<LEXUS RX 350>> մակնիշի 50 AA 006 համարանիշի ավտոմեքենան:
7. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ փողոցի 6 հասցեի հողամասը և բնակելի տունը:
8. Երևան քաղաքի Քանաքեռ- Զեյթուն Քանաքեռցու փողոցի 129/3 շենքի 48 բնակարանը և նույն շենքի նկուղը:
9. Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 8 բնակարանը:
10. Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 32 բնակարանը:
11. Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի 43 բնակելի տունը:
12. Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական փողոցի 43 շենքի 46 բնակարանը:
13. Երևան քաղաքի Նոր Նորքի Լվովյան փողոցի 10 շենքի 16 ավտոկայանատեղին:
Արտակ Գալստյանի որդի Հայկ Արտակի Գալստյանի անվամբ գրանցված են հետևյալ գույքերը։
1.Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուրջյան փողոցի 11 շենքի 33 բնակարանը:
2.Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Տանձանոց 2-րդ փողոցի 49 հողամասը:
3. Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի 43/1 բնակելի տունը:
Արտակ Գալստյանի եղբոր՝ Գագիկ Գավրուշայի Գալստյանի անվամբ հաշվառված է
1.Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուլիքևխյան փողոց նրբանցք 4-րդ շենքի 54 բնակարանը/ ընդհանուր համատեղ սեփականություն/:
2. Երևան քաղաքի Նոր Նորք Ա.Բակունցի փողոց 2-րդ նրբանցք 6-րդ շենքի 45 բնակարանը/ սեփականություն/:
3. Երևան քաղաքի Նոր Նորք Հ.Գյուլիքևխյան փողոց նրբանցք 4-րդ շենքի 75 խանութը /ընդհանուր համատեղ սեփականություն/:
4. Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի գյուղ Արգել 22-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 այգետնակը /ընդհանուր բաժնային սեփականություն/
5.Երևան քաղաքի Նոր Նորք Բագրևանդ թաղամասի 51 շենքի 4-րդ մասնաշենքի նախագծային թիվ 4 բնակարանի անշարժ գույքի գնելու իրավունքը:
Արտակ Գալստյանի անունով գրանցված է ընդամենը Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Ս.Մարտիկյան փողոց նրբանցք 1/2 բնակելի տունը։
Կարծիքներ